«Տաք շորեր բերել եմ». Վարչապետն ընդունել է Ծիլքար գյուղի բնակիչների հրավերը

Հուլիսի 12-ին Արագածոտնի մարզ այցի ժամանակ վարչապետը չնախատեսված կանգառ էր արել Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղում, որտեղ բնակիչները վարչապետին հրավիրել էին հյուրասիրության:


Նիկոլ Փաշինյանը խոստացել էր օգոստոսին այցելել այդ բնակավայր:


Երեկ վարչապետը եղել է Ծիլքարում, զրուցել բնակիչների հետ, շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: