Սուրեն Պապիկյանը Խաչիկ գյուղում հանդիպել է բնակապահովման ծրագրի շահառուներին


Օգոստոսի 16-ին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Խաչիկ գյուղում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի (որի շրջանակում քաղաքացիներին տրվում է մինչև 16 մլն դրամ աջակցություն՝ սեփական տուն կառուցելու համար) շահառուների և տները կառուցող շինարարների հետ:


Կառավարության ներդրած ծրագրի շահառուից նախարարը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքի մասին և ողջունել ընձեռված հնարավորությունից օգտվելու որոշումը: