Հրդեհ Մարալիկ քաղաքում․ տուժածներ չկան

Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։59-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցում՝ նախկին շուկայի տարածքում, այրվում է ավտոմեքենա:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Հ․) խցիկում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։19-ին: Այրվել է խցիկն՝ ամբողջությամբ։