Լուկաշենկոներին ու Պուտին-Լավրովներին լավագույն պատասխանը կլինի հենց այսօր հայտարարել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Սահակյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Լուկաշենկոներին ու Պուտին-Լավրովներին լավագույն պատասխանը կլինի հենց այսօր հայտարարել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Երբ իշխանությունը արձակուրդից վերադառնա, պետք է դիտարկի այս տարբերակը, սուվերեն պետությունը այսպիսին է լինում։ Երբ իշխանությունը խոսում է սրանց հետ տարածաշրջանային քաղաքականություն վարելու մասին, պետք է նաև հասկանա, որ էս տարածաշրջանում իրեն վերաբերվում են իբրև ստրուկի ու իր կարծիքը հաշվի չեն առնում։ Հույս ունեմ ՀՀ ԱԳ-ն ու կառավարությունը համարժեք կպատասխանեն սրան, չէ որ իրենք գիտեն, որ հայ ժողովուրդը դա է ուզում, ինչպես օրինակ ուզում է միանալ ԵՄ ին։ Չե՞ն անի իշխանությունները, միևնույն է՝ կանի հայ ժողովուրդը  մասնակցելով ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի ստորագրահավաքին և ամեն ստորագրությամբ պատասխանելով Պուտինին էլ, Լուկաշենկոյին էլ, մեզ էս ՀԱՊԿ- ԵԱՏՄ-ի փորձանքի մեջ գցողներին էլ, տարածաշրջանային քաղաքականությանն էլ։ 

Հայաստանը ինքնիշխան պետություն է, և դա ապացուցել ու ապացուցում է հայ ժողովուրդը։