Պատիվ էր կիսվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների հեռանկարներով․ Մակունցը իր՝ Չիկագո այցի մասին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը X—ի իր միկրոբոլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Չիկագոյում ունեցած իր հանդիպումներին։ 


«Հիանալի հանդիպումներ ունեցա ԱՄՆ հայ համայնքի, հյուպատոսական կորպուսի և Չիկագոյի հայ ուսանողների հետ։ Պատիվ էր կիսվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակով ու հեռանկարներով և քննարկել, թե ինչպես է դա օգնում հասցեագրել Հայաստանի կարիքներն ու մարտահրավերները»,- գրել է ՀՀ դեսպանը։