Համահայկական կուսակցությունը ընդունում է և շարքերին տեղեկացնում «ՌԴ-ի կողմից նախաձեռնվելիք հավանական նոր միության» մասին․ Հակոբյանը՝ ՀՅԴ շրջաբերականի մասին

Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ


ՀՅԴ թիվ 004 շրջաբերականը- 34-րդ Ընդհանուր ժողովի բանաձևեր և որոշումներ- 2022 թվական


Դաշնակցության այս շրջաբերականում ինձ համար ամենակարևորն այն էր, որ, փաստացի, համահայկական կուսակցությունը ընդունում է և շարքերին տեղեկացնում "Ռուսաստանի կողմից նախաձեռնվելիք հավանական նոր միության" մասին:


Երկար ժամանակ տողերիս հեղինակն ու այլ փորձագետներ պնդել են, որ կա նման նպատակ Ռուսաստանի կողմից և որ Ուկրաինայի արյունալի պատերազմը նաև դրա մասին է:


Մեր ընդդիմադիր հատվածը մեզ մեղադրում էր, որ մենք կեղծ խոսույթ և օրակարգ ենք ձևավորում, որով հակառուսական տրամադրություններ ենք սերմանում Հայաստանում և նաև ծառայում փաշինյանական վարչակարգին:


Կրկնեմ, ինձ համար ՀՅԴ շրջաբերականի միայն այդ հատվածն էր կարևոր և էական, այն է՝ համահայկական այս կուսակցությունը ևս ընդունում է, որ Կրեմլն ունի նման հավակնություններ:


Այսպիսով, այն, ինչ մենք գրում էինք հրապարակավ, ՀՅԴ-ն անում էր փակ:


Այս շրջաբերականի մասին կգրեմ առանձին հոդված առաջիկայում, իսկ մեկնաբանության մեջ տեղադրում եմ այս թեմայով երեկ Հ1-ի եթերում իմ հարցազրույցը:


Թ. Հ.

27 օգոստոս, 2024թ, Երևան