Առաջիկա 5 օրերին որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:


«Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։


 

Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.


  • Կրակ վառել

  • Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

  • Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

  • Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

  • Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն»,- ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: