«Կիսաբաց լուսամուտները» սեպտեմբերից նոր թողարկումներ չի ունենա

«Կիսաբաց լուսամուտները»  սեպտեմբերից նոր թողարկումներ չի ունենա, ֆեյսբուքյան էջում գրել է թոք-շոուի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանը



Նա տեղեկացրել է, որ հաղորդումը եթերում է եղել 14 տարի, շնորհակալություն է հայտնել տարբեր տարիների անձնակազմերին, հեռուստաընկերությանը ու պատմել, թե ինչ խնդիրներ է լուծել ու ինչ խնդիրների է բախվել հաղորդաշարն այս ընթացքում։ «Մենք կհանդիպենք Բաց Թեմայում, մինչև գան ուրիշ ժամանակներ»,- գրել է Մուրադյանը։