Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել են «BMW» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։