2 հայ ըմբիշ կպայքարեն բրոնզե մեդալի համար ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնությունում

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երեքը կշարունակեն պայքարը:


Յուրիկ Հովեյանը (63 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար, Ռուբեն Գևորգյանն էլ (87 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:


Հովեյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից: Մինչև կիսաեզրափակիչ հասնելը հաղթել է հնդիկ, ղազախ և շվեդ մրցակիցների, կիսաեզրափակիչում 2-7 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էլիոթ Բլեքին:


Արամայիս Հարությունյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից: Մինչև կիսաեզրափակիչ հասնելը հաղթել է հնդիկ և ուկրաինացի մրցակիցների: Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 1-2 հաշվով պարտվել է իրանցի Աբոլֆազի Ղոլամհոսեին Ֆաթհիթազանջին:


Ռուբեն Գևորգյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչ: Մինչև քառորդ եզրափակիչ հասնելը հաղթել է Ուկրաինայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների: Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 1-3 հաշվով պարտվել է ադրբեջանցու, որը դուրս է եկել եզրափակիչ: 


Գևորգյանը սեպտեմբերի 3-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, հաղթելու դեպքում երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: