Պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի 900-րդ գոլը խփեց: Նա այս ցուցանիշով պատմության առաջին ֆուտբոլիստն է:
Պորտուգալիայի հավաքականի ավագը պատմական գոլը խփեց 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր խորվաթների դեմ Ազգերի լիգայի նոր խաղարկության առաջին տուրի տնային խաղի 34-րդ րոպեին:
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա ֆուտբոլիստի 131-րդ գոլն է ազգային հավաքականի կազմում: Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ակումբային մակարդակում 450 գոլ խփել է Մադրիդի «Ռեալի» կազմում, 145-ը` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», 101-ը` Թուրինի «Յուվենտուսում», 62-ը` «Ալ Նասրում» և 5-ը` Լիսաբոնի «Սպորտինգում»:
Պորտուգալացիներն առաջին խաղակեսից հետո 2-1 հաշվով հաղթում են Խորվաթիային: