Հայաստանի հավաքականի նախախաղային վերջին մարզումը․ Տեսանյութ

Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մեկնարկին պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վերջին մարզումն անցկացրեց լատվիացիների դեմ հանդիպումից առաջ։


Հիշեցնենք, որ Հայաստան - Լատվիայի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։ Այդ խաղից 3 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված է նաև Ֆարերյան կղիզների հավաքականը։