Ազգերի լիգա. Հայաստան-Լատվիա և օրվա մյուս խաղերը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին կանցկացնի տարվա առաջին պաշտոնական խաղը:


Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիային:


Ազգերի լիգայի առաջին տուրում տեղի կունենան նաև այլ հանդիպումներ։



Ազգերի լիգա, խմբային փուլ, առաջին տուր


C դիվիզիոն, չորրորդ խումբ

Ֆարերյան կղզիներ - Հյուսիսային Մակեդոնիա` 17:00

Հայաստան - Լատվիա` 20:00 

A դիվիզիոն, երրորդ խումբ

Գերմանիա - Հունգարիա` 22:45 

Նիդերլանդներ - Բոսնիա և Հերցեգովինա` 22:45 

B դիվիզիոն, առաջին խումբ

Վրաստան - Չեխիա` 20:00 

Ուկրաինա - Ալբանիա` 22:45 

B դիվիզիոն, երկրորդ խումբ

Իռլանդիա - Անգլիա` 20:00 

Հունաստան - Ֆինլանդիա` 22:45

D դիվիզիոն, երկրորդ խումբ

Մոլդովա - Մալթա` 20:00