Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրի հանդիպման համար։


Վնասվածքի պատճառով հայտացուցակում չի ընդգրկվել խորվաթական «Օսյեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը: Երևանի ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանն ու «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը ևս չեն ընդգրկվել հայտացուցակում։


Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը


Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա)։


Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան («Ցինդաո Վոսթ Քոսթ»), Անդրե Կալիզիր («Բրոմապոյկարնա»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Դավիդ Դավիդյան («Փյունիկ»)։


Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին»), Վահան Բիչախչյան («Պոգոն»), Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ»), Ժիրայր Շաղոյան («Դեբրեցեն»), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ»), Արամ Խամոյան («ԲԿՄԱ Երևան»), Գոռ Մանվելյան («Նոա»), Հովհաննես Հարությունյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ»)։