Այսօր ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Yerevan Dialogue համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել և նշել, որ
Ադրբեջանին առաջարկում են խաղաղության պայմանագրի
13+3 համաձայնեցված դրույթները դնել սեղանին, ստորագրել հիմա։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։
Մեր զրուցակիցը նշեց, որ որպես
ծրագիր՝ դա հրաշալի է, խաղաղությունից լավ բան չկա. «Դա լավ է, այսինքն՝ դա արդեն դրական
է, լավ է, երբ պատերազմի ծրագիր չէ, լարվածության, կոնֆլիկտի, կրիզիսի ծրագիր չէ»։
«Հիմա. երկրորդ լավը այն է, որ
դա քաղաքական հնարք է, նախաձեռնություն է։ Ես նույնպես երկար ժամանակ բոլոր հարմար
ու անհարմար առիթներով քննադատում եմ իշխանությանը նախաձեռնող չլինելու մեղադրանքով։
Չեք նախաձեռնում, ուրեմն՝ ոչինչ չեք անում կամ պատասխանում եք միայն։ Եվ երրորդը՝ հակառակորդին
խոցելը, պայքար՝ խաղաղության համար։ Եվ արդեն երեք կետով մենք ունենք նախաձեռնություն։
Իսկ կստացվի՞, թե՞ չի ստացվի, ասենք՝ Ադրբեջանը պատրա՞ստ է: Խաղաղության ծրագիրն առաջարկվել
է իրեն, սպիտակներով խաղացողը քայլ է արել։ Հիմա ինքը պետք է պատասխանի, հնարանքն արել
է իր մրցակիցը։ Այ հիմա դա կարող է խանգարել»,- ասաց Ազատ Արշակյանը։
Նրա խոսքով՝ հիմա ճիշտ կլիներ,
որ գործի առումով դա արվեր զուգահեռ, երկուսը միասին հայտարարեին, որ արտաքին գործերի
նախարարությունները համաձայնության են եկել, և մենք պաատրաստ ենք որոշակի զգուշության
համար քննարկումներից հետո ստորագրել պայմանագիրը։
Ազատ Արշակյանը կարծում է, որ
մենք շահում ենք։ Նրա խոսքով՝ խաղաղությունը պետք է առանձնացվի բոլոր տեսակի պահանջներից։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան