Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր

Մայիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։


Ժամը 23։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բախվել են «BMW» մակնիշի և «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։ 


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։