Եվրոպական երկրները չեն մասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների. Ուշակով

Եվրոպական երկրները չեն մասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ բանակցությունների ամսաթիվը կհայտարարվի առաջիկայում։


Նշենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները ուկրաինական հարցով կանցկացվեն Աբու Դաբիում։ Թեև Կրեմլը հայտարարել է, որ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-ից հետո, Լեհաստանի վարչապետը հայտնել է, որ հանդիպումը ծրագրված է նոյեմբերի 4-ին։