Քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգի վերաբերյալ քննարկում։


Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախատեսվող փոփոխություններին, ծառայության գործունեության կատարելագործման հիմնական ուղղություններին և առկա խնդիրների լուծման հնարավորություններին։


Կարևորվել են ծառայության գործառույթների հստակեցումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը։


Հայեցակարգի հետագա մշակման և աշխատանքների շարունակման նպատակով նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։