Հետաքրքիր փաստեր՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքիր փաստեր է ներկայացրել Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ։ 



Մասնավորապես, Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները մինչ օրս հանդիպել են 13 անգամ։ 



4 անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, 6 անգամ՝ հյուսիսմակեդոնացիները, ևս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Գոլերի տարբերությունը՝ 18:23։ 



Առաջիկա հանդիպումը կլինի թիմերի միջև 7-րդը Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում։



Նախորդ 6 խաղերում 3 անգամ հաղթել են տանտերերը, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, մեկ անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը:



«Տոշե Պրոեսկի» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջին գոլի հեղինակը Ռազմիկ Գրիգորյանն է (1995թ.)։ 



ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22։45-ին՝ Սկոպյեի «Տոշե Պրոյեսկի Արենայում»: