Քաղաքացիակենտրոն լրատվություն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ տուժածներից մեկը, որի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, արդեն կայուն ծանր վիճակում է։
Վերջինս վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցությունը տեղն է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ըստ նրա՝ մնացած երկու պացիենտի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նախատեսվում են պլանային վիրահատություններ առաջիկա օրերին։
Երևանյան բուժհաստատություն տեղափոխվածներ չկան։
Մյուս երկուսի վիճակը գնահատվում է թեթև։