Չենք գիտակցում, թե ինչ լեգենդի հետ գործ ունենք․ Նազիկի օրինակը համամարդկային է

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան, որը հայկական առաջին սպորտային դրաման է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանի կյանքի և անհավանական սպորտային կարիերայի մասին:


Ֆիլմի ռեժիսորը դերասանուհի Աննա Հարությունյանն է, բյուջեն՝ 150 մլն դրամ։ Նազիկին ֆիլմում մարմնավորում է հենց Աննան։


Աննան ֆիլմի սցենարը գրել է իրական հերոսների հետ շփումների, հարցազրույցների արդյունքում, անգամ որոշ դիալոգներ ֆիլմում կրկնվում են այնպես, ինչպես տեղի են ունեցել իրականում։


Աննան ավելի քան մեկ տարի մարզվել է, անցել բազմաթիվ դժվարությունների միջով և ճակատագրի հեգնանքով ստացել վնասվածք, բայց շարունակել է մարզվել ու նկարահանվել։


Արտաշես Ալեքսանյանը, որը մարմնավորել է մեր կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին, ասաց, որ ցանկացած դերասան, որ ցանկանում է արտիստ դառնալ, լավ արդյունք ստանալ, պետք է նմանվի Աննա Հարությունյանին։


Ֆիլմում, ինչպես նշեց Աննան, նկարահանվել են լավագույնները՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Բաբկեն Չոբանյանը և այլք։ 2016-ի Եվրոպայի առաջնությունը լուսաբանած մեկնաբան Կարեն Գիլոյանին մարմնավորել է ինքը՝ Կարեն Գիլոյանը։


Նազիկ Ավդալյանը նշեց, որ չնայած իր մասին ֆիլմ նկարահանելու բազմաթիվ այլ առաջարկներ են եղել, սակայն Աննայի առաջարկը հավատ է ներշնչել, և ի վերջո, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, ֆիլմը դարձել է իրականություն։


Ֆիլմի վաղը կցուցադրվի Գյումրիում։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան