Հայաստանի բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ

Հայաստանի բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ։


Մամուլի ասուլիսում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 


«Սեպտեմբերի 14-ին մեր բոլոր մարզերում տեղի կունենան կրթամշակութային էքսպոներ, որտեղ տվյալ մարզի մշակութային հաստատություններն իրենց տաղավարներով ներկայանալու են և ներկայացնելու են իրենց խաղացանկերը, թանգարանները՝ իրենց մոտ հասանելի ցուցադրությունները։ Եվ սա առաջին հերթին լինելու է հնարավորություն ուսուցիչների և ծնողների համար՝ ծանոթանալու առկա մշակութային հնարավորություններին և նաև պլանավորելու ուսումնական գործընթացը ՝ հաշվի առնելով մշակութային հաստատություններ այցելությունները»,- նշեց Անդրեասյանը։