Իսրայելական բանակը հայտարարել է, որ վնասազերծել է Լիբանանից արձակված հրթիռները, այն բանից հետո, երբ իսրայելական ոստիկանության և պաղեստինցի հավատացյալների միջև բախում է տեղի ունեցել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում․ գրում է
aljazeera.com-ը։
«Հրթիռ է արձակվել Լիբանանից դեպի Իսրայելի տարածք և հաջողությամբ վնասազերծվել է», - ասվում է հինգշաբթի օրը բանակի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ սա ամենալուրջ էսկալացիան է երկու երկրների միջև 2006 թվականի պատերազմից ի վեր։
Հրթիռային հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր իսրայելցիներ Իսրայելի հյուսիսում նշում էին Պասեքը (հրեական Զատիկը)։
Անահիտ Խաչատրյան