Մահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն

59 տարեկան հասակում մահացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին։ Նա աշխարհի 1990 թվականի առաջնության եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն էր։ Այդ մասին տեղեկացնում է Corriere Della Sera պարբերականը։ 


Սկիլաչիի մոտ 2022 թվականին ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ։ Այս տարվա սեպտեմբերի սկզբին նա հոսպիտալացվել էր արտրիալ առիթմիայով։ 


Միլանի «Ինտերը» հարգանքի տուրք է մատուցել լեգենդար ֆուտբոլիստին։ Երկրպագուները ծածանել են հսկայական պաստառ, որի վրա գրաված էր․ «1990 թվականին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ»։