Արևմտյան Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակն ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների, թե՛ դրական արդյունքների, ինչը մեր կողմից ներկայացվել էր, որ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին կտեսնենք նվազում»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ընդհանուր աշխատանքները դեռ շարունակվում են, և իրենց մարզային այցելությունները ևս կշարունակվեն:
«Ոչ միայն կապված նեղոսյան տենդի հետ, այլ նաև կարմրուկով պայմանավորված մենք ունենք շատ լավ վիճակ: Վերջին երեք շաբաթվա ընթացքում գրանցել ենք միայն բերովի դեպքեր, տեղական բոլոր բռնկումներն արդեն մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակվեն, որ չունենաք այդ բերովի դեպքերից հետո նաև տարածում»,- ասաց նախարարը: