Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները թեմայով:
Քննարկմանը հրավիրված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Քննարկումը բաց է լուսաբանման համար։