Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) Իսպանիայի Լեոն քաղաքում մեկնարկած աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:


Հայ մարզուհին երկամարտում գրանցեց 191 կգ (81+110) արդյունք: Պոկում և հրում վարժություններում Գրիգորյանը հստակ կատարեց առաջին և երկրորդ մոտեցումները: Պոկում վարժությունում զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ հրում վարժությունում արժանացավ արծաթե մեդալի:


Հիշեցնենք, որ նախորդ տարի Գրիգորյանը Մեքսիկայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում հռչակվել էր չեմպիոն:


Այս տարի 55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Տայպեյը ներկայացնող Չենը, որը երկամարտում գրանցեց 217 կգ (98+119) արդյունք: Նա լավագույնն էր նաև պոկում և հրում վարժություններում: