Առաջին անգամ տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի դպրոցական մրցաշար

Արագածոտնի մարզի 69 միջնակարգ դպրոցների թիմեր սեպտեմբերի 25-ին մասնակցել են առաջին անգամ անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին։


Մրցաշարն անցկացվել է Աշտարակ համայնքի Արագածոտն և Նոր Եդեսիա բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածում։


Ինչպես հայտնել են Արագածոտնի մարզպետարանից, հեծանվավազքը մեծ խանդավառություն է առաջացրել աշակերտների շրջանում։

Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝

1-ին տեղ Մելիքգյուղի միջնակարգ դպրոց

2-րդ տեղ Ագարակի միջնակարգ դպրոց

3-րդ տեղ Ձորագլի միջնակարգ դպրոց։

Հաղթողները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության գավաթներով և պատվոգրերով։

1-3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կմասնակցեն մրցաշարի՝ սեպտեմբերի 28-29-ին կայանալիք եզրափակիչ (հանրապետական) փուլին: