Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինի մրցաշարում:


Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող բաց մրցաշարի կանանց երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Կերոլայն Դոուլհայդի հետ:

2 ժամից ավելի ձգված մրցախաղի արդյունքում Ավանեսյանը հաղթել է երեք սեթում՝ 6:3, 7:5, 2:6 հաշվով: