«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արձագանքել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի այն խոսքերին, որ նա «ինչ-որ բան գիտի» «քաղաքաբնակների» մասին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղը, որտեղ հանդիպեցին «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին», ավարտվեց 2:2 հաշվով:
«Դուք պատերա՞զմ եք ուզում․ մենք պատերազմում ենք։ Գաբրիելը խաղից հետո հրաշալի ասաց՝ «Սա պատերազմ է, մենք պետք է սադրենք հակառակորդին, հարվածենք նրան։ Սա խաղի վերջն է, ի՞նչ կարող եք անել»: Մենք ամեն ինչ լսեցինք։ Դուք մեզ սադրո՞ւմ եք․ շատ լավ։
Արտետան ինչ-որ բա՞ն գիտի մեր մասին: Հաջորդ անգամ նա պետք է ավելի հստակ արտահայտվի։ Միկելն ասաց, որ ինքն այստեղ է եղել չորս տարի, և մենք հստակ հիշում ենք, թե այդ ժամանակ ինչ էր տեղի ունենում։ Իր խոսքերը կարող են կապված լինել 155 մեղադրանքների հետ»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում, փոխանցում է armsport.am-ը: