Մեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին․ մանրամասներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Գետափի վարչական տարածքում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով արջը վնասվածքներ է ստացել ու այս պահին էլ չի կարողանում տեղաշարժվել։