«Գյումրիում շինարարության մեծ
բում է, բայց Անի ու Ավստրիական թաղամասերում մեծ աշխատանքներ պետք է կատարվեն, կան
ճանապարհների ու լուսավորության խնդիրներ, և կառավարության նոր նախագծով այդ խնդիրները
պետք է լուծվեն»: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով Վերակառուցման
և զարգացման եվրոպական բանկի հետ ստորագրված վարկային համաձայնագրին, որով Գյումրիում
մեծամասշտաբ աշխատանքներ են կատարվում։
Առուշանյանը նշեց, որ դժգոհ է
քաղաքապետարանի աշխատանքներից. «Երկու ամիսը մեկ քննարկումներ են անում, բայց ոչինչ
չի փոխվում։ Օր առաջ պետք է այդ թաղամասերի խնդիրները լուծվեն։ Եթե մի երկու անգամ
լավ պատժեին կապալառուին, այդ խնդիրները չէին առաջանա»։
Ինչ վերաբերում է Գալստանյանի վաղվա հավաքին, ապա Առուշանյանը կարծում
է, որ դա անարդյունավետ է ընդդիմության համար։
Դավիթ Լևոնյան