Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն համերգով հանդես կգա Երևանում

Ամերիկացի հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն համերգով հանդես կգա Երևանում։ Համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում՝ WCIT2024/Digitec-ի բացման արարողության ժամանակ։ 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը տարածվել է WCIT2024/Digitec-ի «Ֆեյսբուք»-ի էջում։

  

Միջոցառման բացման արարողության ժամանակ հանդես կգա նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ 


Համերգը մեկնարկելու է ժամը 19։30-ին, մուտքն անվճար է։