Հայաստանյան ընկերություններից մեկը հայտնվել է ԱՄՆ սանկցիաների ցանկում
ԱՄՆ առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է մտցրել տասը երկրից 28 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց թվում կա մեկ Հայաստանում գրանցված ընկերություն նրանց թվում։ Սանկցիաների ենթարկված ընկերության իրավաբանական անվանումն է, ըստ Առևտրի նախարարության, Tako LLC («Տակո» ՍՊԸ), որը գրանցված է Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում։

Այս և մնացած 27 ընկերությունները սանկցիաների ցանկում են հայտնվել, քանի որ ըստ ԱՄՆ իշխանությունների նրանք շարունակել են արդեն իսկ սանկցիաների ցանկում ներառված ռուսական ընկերություններին ապրանքներ մատակարարել։

Taco ՍՊԸ-ն ռուսական Радиоавтоматика (Ռադիոավտոմատիկա) ընկերության գործընկերն է և ԱՄՆ իշխանությունների պնդմամբ ֆինանսական ու նյութական աջակցություն է տրամադրել վերջինիս։ Հիշեցնենք, որ բացի Taco ՍՊԸ-ից ԱՄՆ սանկցիաների ցանկում նախկինում (նախորդ տարվա նոյեմբերին) հայտնվել էր նաև ռուսական Миландр ընկերության՝ Հայաստանում գտնվող դուստր ձեռնարկությունը՝ Milur Electronics ՍՊԸ-ն՝ նույնանման մեղադրանքով։