Ախր, ո՛չ հայերենով, ո՛չ էլ հատկապես ձեր մայրենի լեզվով տարբերակում «даже слово коридор там нету». Գաբրիելյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով Հանրային հեռուստաընկերություն գնալուն և Առաջին ալիքի տաղավարում հարցազրույց տալուն ու դրանում արտահայտած մտքերից մեկին:

 

«Ադրբեջանը հանգիստ կարող է կրճատել ծախսերը դպրոցներում կամ համալսարաններում հայոց լեզու ուսուցանելու համար: Հայաստանի Հանրապետությունում երբևէ այսքան լավ հայերեն խոսող հակապետական ընդդիմություն չի եղել:

 

Թե բա նոյեմբերի 9-ի պայմանագրով մեր պարտավորություններից է Զանգեզուրի միջանցք տալը… եսիմ:

 

Ախր, ո՛չ հայերենով, ո՛չ էլ հատկապես ձեր մայրենի լեզվով տարբերակում даже слово коридор там нету.

 

Հ.Գ. Բրավո Հանրային հեռուստաընկերությանը՝ պրոֆեսիոնալիզմի և ժողովրդավարության սկզբունքների պահպանման համար»,- գրել է նա: