Քաղաքացիակենտրոն լրատվություն
Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ, բովանդակության մասին մշտապես տեղեկացվում է թե վարչապետի, թե ԱԳ նախարարի կողմից»,- նշեց Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, Հայաստանը կարծում է, որ առնվազն բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու մնացյալ հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։