Նեթանյահուն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

«Արդյո՞ք Իրանը զենքի էմբարգո է սահմանում «Հըզբոլլահի», հութիների, ՀԱՄԱՍ-ի և իր մյուս պրոքսիների նկատմամբ: Իհարկե, ոչ։ Ահաբեկչության այս առանցքը միասնական է»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:


«Բայց այն երկրները, որոնք ենթադրաբար դեմ են ահաբեկչության այս առանցքին, կոչ են անում Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանել: Ինչպիսի խայտառակություն։ Ամոթ նրանց»,- ասել է Նեթանյահուն։