Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին՝ Գազայի հատվածում պատերազմի համար:
«Մենք դատապարտեցինք հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը և ճանաչեցինք Իսրայելի պաշտպանվելու իրավունքը, բայց որպես ժողովրդավարական պետություն: Իսրայելը պետք է հարգի միջազգային և մարդասիրական իրավունքը», - ասել է Ֆրանսիայի նախագահը France Inter ռադիոյի եթերում: