Երևանի ԿարենԴեմիրճյանիանվանմարզահամերգայինհամալիրումայսօր մեկնարկում էծանրամարտիԵվրոպայիառաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն ապրիլի 16-ից: Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը: Ներկայացնում ենք հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում՝
Ապրիլի 16, ժամը 17:30՝ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ) Ապրիլի 17, ժամը 20:00 ՝ Գոռ Սահակյան (67 կգ) Ապրիլի 18, ժամը 11:30՝ Անուշ Արշակյան (64 կգ, B խումբ) Ապրիլի 19, ժամը 20:00՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) Ապրիլի 20, ժամը 17:30՝ Անդրանիկ Կարապետյան (89 կգ) Ապրիլի 20, ժամը 20:00՝ Տաթև Հակոբյան, Էմմա Պողոսյան (76 կգ) Ապրիլի 21, ժամը 09:00՝ Աննա Ամրոյան (81 կգ, B խումբ) Ապրիլի 21, ժամը 17:30՝ Լիանա Գյուրջյան (81 կգ) Ապրիլի 21, ժամը 20:00՝ Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (96 կգ) Ապրիլի 22, ժամը 15:00՝ Գարիկ Կարապետյան (102 կգ) Ապրիլի 22, ժամը 17:30՝ Սամվել Գասպարյան, Պետրոս Պետրոսյան (109 կգ) Ապրիլի 22, ժամը 20:00՝ Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան (87 կգ) Ապրիլի 23, ժամը 13:30՝ Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ) Ապրիլի 23, ժամը 16:00՝ Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ) Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: