Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքականությու՞ն, թե՞ երգիծանք։
Ցավ եմ ապրում, երբ երգիծանքի նուրբ քողի տակ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանրությանը ծաղրանքով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քարտեզը` կեսկատակ կամ կեսլուրջ ասելով, որ Սյունիքը չկա։
Սա երգիծանք և հումոր չէ, սա հակապետական քաղաքականություն է` քողարկված ժպիտի և ծափահարությունների ներքո, սա մարդկանց սրտերը գրավելու քայլ չէ, այլ նրանց մոլորեցնելու սարսափելի տգեղ թռիչք, սա, ուղղակի, քաղաքականությամբ զբաղվող զավեշտաբանի հերթական և շատ անհաջող թատերաշրջանի բացումն է»։