Սարգսյանի ու Քոչարյանի թիմերը միմյանց նկատմամբ ավելի դաժան են տրամադրված, քան` Փաշինյանի դեմ

Գալստանյանին աջակցող քաղաքական ուժերը պատրաստվում են 2026թ Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցելու համար «Փորձում են ստեղծել գլխավոր ընդդիմության իմիջ և խանգարեն մյուս քաղաքական ուժերին»։


Պատգամավորի խոսքով՝ եկեղեցին տեսնելով, որ շարժումը չի կարող հաջողության հասնել Գալստանյանից տարանջատվեց, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ եկեղեցու նկատմամբ հավատը նվազել է։


Բագրատյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի թիմերը միմյանց նկատմամբ ավելի դաժան են տրամադրված, քան Նիկոլ Փաշինյանի դեմ․ «Եթե որևէ մեկը նոր իշխանություն ձևավորի, արդյո՞ք մյուսները կարող են իրենց ֆինանսական հսկա հնարավորությունները պահել։ Եթե ներկա իշխանությւոնը ժողովրդավար ճանապարհներով է շարժվում, ապա երաշխավորված չէ, որ հաջորդ իշխանությունը ևս ժողովրդավար ճանապարհը կընտրի»։


Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը հույս ունի, որ աշխարհաքաղաքական որոշ փոփոխությունների արդյունքում իրենց այլ կենտրոններից ՀՀ-ում կնշանակեն իշխանություն։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան