ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին
պետ Արտակ Դավթյանը, նրա կինը՝ Լիլիթ Դավթյանը, որդիները՝ Մաթևոս, Տիգրան և Նարեկ Դավթյանները,
ինչպես նաև ևս մեկ փոխկապակցված անձ՝ Իռեն Հակոբյանը (ամենայն հավանականությամբ՝ Ա.
Դավթյանի որդու կինն է) հոկտեմբերի 18-ին հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում
ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Civic.am-ը նրանց ուղարկված ծանուցագրերից
տեղեկացավ, որ վերջիններիս պատկանող գույքերի վերաբերյալ դատախազությունում կատարվել
է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ «Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը
ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում
ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում,
ինչպես նաև հայտարարագիր»,- մասնավորապես նշված է վերոհիշյալ անձանց ուղարկված ծանուցագրերում։
Նշենք, որ Արտակ Դավթյանը ևս
մեղադրյալ է «անպիտան հրթիռների» քրեական գործով: Այս գործով, որը դատարան է ուղարկվել 2022-ին, մեղադրյալի
կարգավիճակ ունեն ՊՆ մի քանի այլ նախկին պաշտոնյաներ՝ Ստեփան Ռոբերտի Գալստյանը, Ավետիկ
Վալոդյայի Մուրադյանը, Վլադիմիր Արտաշի Բաբայանը, Արտյոմ Եգորի Համբարյանը, Դավիթ Վարազդատի Գալստյանը, պաշտպանության նախկին
նախարար Դավիթ Էդգարի Տոնոյանը։
Նշենք, որ մասնավորապես ՍտեփանԳալստյանը և Ավետիկ Մուրադյանը նույնպես ավելի վաղ հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։