Ազգերի լիգա․ Հայաստանի թիմը ոչ-ոքի խաղաց Ֆարերյան կղզիների ընտրանու հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրում հյուրընկալվեց Ֆարերյան կղզիների թիմին և մարտական ոչ-ոքի գրանցեց` 2-2:


Հայաստանի հավաքականը խաղի մեկնարկում կարող էր բացել հաշիվը, սակայն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահ Բարդուր Ռեյնաթրոդը:


37-րդ րոպեին Ֆարերյան կղզիներն անկյունային հարված կատարեց, «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը գլխի հարվածով հեռացրեց գնդակը, որը մեկ հպումով Օգնյեն Չանչարևիչի դարպասն ուղարկեց Ֆարերյան կղզիների «Տորսհավնի» պաշտպան Յան Յուլիան Բենյամինսենը:


44-րդ րոպեին Հայաստանի հավաքականը վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացավ, մոտ 20 մետրից մրցակցի դարպասը գրավեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը` 1-1:


Տորսհավնի «Տորսվյոլուր» ստադիոնում ընթացաց հանդիպման երկրորդ խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականն առավելություն ուներ, սակայն հարվածները հիմնականում փակվում էին մրցակցի պաշտպանների կողմից, կամ շեղ էին ստացվում:


Երկրորդ խաղակեսում գեղեցիկ առաջխաղացումից հետո մոտ տարածությունից հարվածեց փոխարինման դուրս եկած Մոսկվայի «Լոկոմոտիվի» վինգեր Էդգար Սևիկյանը, սակայն դաարպասապահը Ռեյնաթրոդը տպավորիչ սեյվ կատարեց:


85-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը կորցրեց գնդակը, փոխարինման դուրս եկած հարձակվող Յոանես Բյարտալուն մոտ 20 մետր տարածություն հաղթահարեց, մտավ տուգանային հրապարակ և գեղեցիկ հարվածով գրավեց Չանչարևիչի դարպասը` 2-1:


Ավելացված ժամանակի երրորդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց «Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում: