Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»

Մոսկվայի «Լոկոմոտիվը» Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին առաջարկել է նոր պայմանագիր կնքել, հայտնում է «РБ Спорт»-ը:


Կողմերը բանակցել են, ակումբը հայտնել է, որ պատրաստ չէ էականորեն բարձրացնել աշխատավարձը։ Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ 25-ամյա ֆուտբոլիստը կհամաձայնի ստանալ տարեկան մեկ միլիոն եվրոյից մի փոքր պակաս։ Այժմ նրան վճարում են մոտ 700 հազար եվրո:


Ռուսական ակումբը դեռևս համաձայնության չի հասել Թիկնիզյանի հետ: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին:


Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 9 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և դարձել երկու գոլի հեղինակ։