Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այվազովսկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նշվում է, որ մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ հայտնեցին, որ ավտոբուսի ինքնավթարի պատճառը եղել է մեկ այլ մեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, բախումից խուսափելու համար վարորդը մեքենան շրջել է ու հարվածել պատին։
Վարորդը աննշան վասվածք է ստացել, և հրաժարվել բժշկական կենտրոն տեղափոխվելուց։