Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է նախորդ շաբաթվա աշխատանքը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է նախորդ շաբաթվա աշխատանքը․


Էկոպարեկային ծառայությունում․

Կովկասի բնության հիմանդրամի (CNF) կողմից նվիրաբերվել է 12 բարձրակարգ հեռադիտակ՝ ծառայության մարզային կառույցներում իրականացվող պահպանության աշխատանքներում կիրառելու նպատակով։


«Խոսրովի անտառ» պետական արգելոցում․

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվել են կենդանական աշխարհի մշտադիտարկման և ֆոտոթակարդների հիշողության քարտերի փոխարինման աշխատանքներ:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում․

Գիտության և զբոսաշրջության բաժնի կենսաբազմազանության և զբոսաշրջության մոնիթորինգի մասնագետները մասնկացել են Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի «Skye» ակումբի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են հասարակության կողմից շրջակա միջավայրի ընկալման, քայքայման և պահպանության վերաբերերյալ թեմաներ։


«Դիլիջան» ազգային պարկում․

Դիլիջան համայնքի Խաչարձանի միջնակարգ դպրոցում գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժնի ներկայացուցիչները կազմակերպել են ինտերակտիվ դասընթաց-քննարկում հետևյալ թեմաներով՝


բնապահպանական կրթությունը, նպատակներն ու խնդիրները


բնապահպան՝ 21–րդ դարի մասնագիտություն


էկոտուրիզմ, ուղեկցորդը, որպես պահանջված մասնագիտություն։


Արգելոցապարկային համալիրում․


«Ջրվեժ» անտառպարկում էկոկրթական դասընթաց-միջոցառում է անցկացվել Կոտայքի մարզի, Ձորաղբյուրի դպրոցի աշակերտների հետ. նպատակն էր ուսումնասիրել ֆլորայի և ֆաունայի միջև կապը և դրանց դերը:

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում տնկվել են կակաչի սոխուկներ:


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում․

Գորիսի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել է Գորիսի Ա․ Բակունցի անվան թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներին։


Հայաստանի բնության պետական թանգարանում․

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ֊ի Շենգավիթի ցերեկային կենտրոնի շահառուներն ու Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի այցելող տարեցները ծանոթացել են Հայաստանի բուսական և կենդանական աշխարհին: