«Հայկական ավիաուղիները» 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական

«Հայկական ավիաուղիները» հայտնում է, որ 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական։ Այն տրվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։


«Սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլայնման համար։


Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Հաջորդ տարի սպասում են նոր ու հետաքրքիր ուղղություններ։


Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիների» չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։