Ալեն Սիմոնյանը Թուրքիայի ԱԺ նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

Ժնևում Հայաստանի և Թուրքիայի ԱԺ նախագահները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այդ մասին X–ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Միջխորհրդարանական միության 149–րդ վեհաժողովի շրջանակում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպումը Սիմոնյանը բովանդակալից է համարում։


«Մենք քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և ընդհանուր տարածաշրջանը»,– գրել է ԱԺ խոսնակը։


Սիմոնյանը Քուրթուլմուշի հետ հանդիպմանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նրանք պայմանավորվել են հետագայում շարունակել երկկողմ շփումները։


Հիշեցնենք, որ սա ՀՀ ԱԺ նախագահի և Նուման Քուրթուլմուշի առաջին հանդիպումն է։