Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վազգեն (Բագրատ) Գալստանյանը երբևէ չի կարող ազատվել նախկին նախագահներից, որովհետև նույն նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ծնել, սնել, աճեցրել և մինչ օրս թե ֆինանսապես, թե մարդկային ռեսուրսով փորձում են աջակցել Գալստանյանին:Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Շատ տխուր իրավիճակ կլիներ, երբ Գալստանյանն առանց նախկին նախագահների օժանդակությամբ փորձեր հանրահավաքներ կազմակերպել, որովհետև նույնիսկ էդ 1000, 2000 հոգանոց հանրահավաքներն իրեն չէր հաջողվի կազմակերպել: Մի հատ նայեք էդ մարդկանց շարքերը, ովքեր են հավաքված, հանրապետականներ, դաշնակցականներ, քոչարյանականներ»,- ասաց Չախոյանը: