Արմեն Գրիգորյանը Չեխիայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին․ ինչ հարցեր են քննարկվել

Հոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար մասնակցել են «Ֆորում 2000» կոնֆերանսին:


Կոնֆերանսի ընթացքում խոսել են ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականեցման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը: Հավելել են, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը՝ երբեք այսքան ամուր չեն եղել և մասնավորապես հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն: Ընդգծվել է որ երկկողմ հարաբերութունները հիմնված են ժողովրդավարության վրա: Այս համատեքստում կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը:


Կոնֆերանսի երկրորդ մասում, Արմեն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին: